Պատվիրելու համար զանգահարել: 093-41-34-25

Ձեզ ենք ներկայացնում 100 % բնական, էկոլոգիապես մաքուր ԹՈՐ անվանում կրող համահոտային սննդային հավելումը:

Հեղուկ ստացված թարմ բուսական հումքից (միրգ, հատապտուղ, խոտաբույս, բանջարեղեն և այլն) վերջինիս ներսի ջուրը40 – 80 0C տիրույթում ջերմամշակմամբ գոլորշիացումով և ստացված գոլորշու կոնդեսացումով: Կրում է տվյալ բուսական հումքին բնորոշ բոլոր համահոտային հատկությունները:

ԹՈՐ-ի հատկությունները վկայակոչված են AM 009/S.B-0855-2018 հավաստագրով Բուսական ԹՈՐ – բույսի եթերայուղերով հագեցած ջրային կախույթ: Հավելման դեպքում մթերքին բացի համահոտային հատկություններից, հաղորդում է նաև տվյալ բույսին բնորոշ այլ դրական հատկանիշներ:Չի պարունակում արհեստականորեն սինթեզված որևէ քիմիական տարր:Կարելի է օգտագործել տվյալ բույսի արտահայտված համահոտային հատկություններով ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ ստանալու համար, ինչպես նաև խմորեղեններում և հրուշակեղենում:Ինքնին հանդիսանում է մարդու համար բացառապես դրական հատկություններ կրող ըմպելիք:Պահպանել մութ տեղում, - 5 OC մինչև + 15 OC ջերմաստիճանային տիրույթում և օդի 85 % հարաբերական խոնավությունը չգերազանցող պայմաններում: Պահմանան ժամկետը մեկ տարի:ԹՈՐ-ի ստացման տեխնոլոգիան պաշտպանված է AM20180044U արտոնագրով

ԹՈՐ- ոչ այլ ինչ , քան թարմ բուսական հումքից՝ մրգերից, հատապտուղներից, խոտերից և այլնից կորզած խոնավությունը:

Լինելով ջրի նման թափանցիկ հեղուկ` իր բաղադրությամբ ԹՈՐ-ը հանդիսանում է եթերայուղային ջրային լուծույթ (կախույթ): Առավել կարևոր գործոնը, որով ԹՈՐ-ը տարբերվում է շուկայում առկա մնացած համահոտային հավելումներից, հանդիսանում է այն, որ ԹՈՐ-ում առկա եթերայուղերը ունեն բացարձակապես բնական ծագում: ԹՈՐ-ում ի սպառ բացակայում են նաև արհեստական եղանակով սինթեզված քիմիական տարրերը, որոնք, որպես կանոն, առկա են լայն կիրառում գտած գրեթե բոլոր հավելումներում: Վերը նշված հանգամանքը էականորեն տարբերում է ԹՈՐ-ը շուկայում հայտնի մնացած սննդային հավելումներից: Ինչպես հայտնի է, կամայական հավելման համահոտային հատկությունների համար պատասխանատու են նրանում առկա եթերայուղերը, որոնց ծագումնաբանությունը կարող է լինել ինչպես արհեստական, այնպես էլ բնական: Կարևոր է նկատել, որ արհեստական եղանակով ստացված համահոտային հավելումներում քիմիական կերպափոխումների ժամանակ, եթերայուղերից բացի, սինթեզվում են նաև տոքսիկ (թունավոր) նյութեր: Իսկ եթե եթերայուղերը ունենում են բուսական ծագում, ապա, համահոտային հատկությունների խտացման համար, եթերայուղերի արագ գոլորշիացումը կանխելու նպատակով, հավելման մեջ ներմուծվում է սոսնձող կոմպոնենտ: Վերջինս ևս հանդիսանում է արեստական սինթեզի արդյունք և հետևաբար ներմուծում է հավելման մեջ իրեն բնորոշ վնասակար հատկությունները: Ի տարբերություն լայն տարածում գտած սննդային հավելումների, ԹՈՐ-ը ունի բացարձակապես բուսանակ ծագում, ինչպես նրանում առկա եթերայուղերի առումով, այնպես էլ այդ եթերայուղերը կրող միջավայրի ծագումնաբանության տեսանկյունից: Հանդիսանալով թարմ բույսերից ստացված խոնավություն, ԹՈՐ-ը, ջրից բացի, պարունակում է նաև տվյալ բուսական հումքին բնորոշ եթերայուղերը: Ուստի ԹՈՐ-ը հանդիսանում է տվյալ բույսի խտացված համահոտային և այլ դրական հատկությունների կրիչ:Վերը ասվածից պարզ է, որ ԹՈՐ կարելի է ստանալ կամայական բուսական հումքից՝ վերջինիս խոնավության կորզման եղանակով: Այդ առումով գոյություն ունեն տարբեր տեսակի ԹՈՐ-եր.ԹՈՐ-կիտրոն, ԹՈՐ- տանձ, ԹՈՐ-թարխուն, ԹՈՐ- կաղնի և այլ,Ինչպես նաև ածանցյալ ԹՈՐ-եր, օրինակ,ԹՈՐ-թութ+ազնվամորի և այլն:

Հավելյալ ԹՈՐ-ի մասին

Ինչպես հայտնի է կամայական բուսական հումք պարունակում է ջրի որոշակի քանակություն: Այսպես թարմ մրգերի զանգվածի մոտ 80% կազմում է ջուր, իսկ կանաչեղենի մոտ այն կարող է հասնել մինչև 90%: Չրերի պարագայում խոնավության քանակը տատանվում է 15-25 % սահմաններում: Կամայական բույսի համահոտային հատկությունները որոշվում են նրանում առկա եթերայուղերով: Եթե բույսերում ջրի քանակը որոշվում է նրանց թարմությամբ, ինչպես նաև նրանց աճի վրա ազդեցություն ունեցած արտաքին գործոններով (հողի վիճակը, կլիմայական պայմանները, բերքահավաքի ժամանակը և այլն), ապա բույսի մեջ առկա եթերայուղերի քանակը հիմնականում որոշվում է իր բուսաբանական տեսակով: Կախված մշակվող բուսաբանական հումքի տեսակից նրանից կորզվող խոնավությունը (ԹՈՐ կոչվածը) կրում է այդ հումքին բնորոշ համահոտային հատկությունները: Կարևոր է նկատել, որ ԹՈՐ-ում եթերայուղերից բացի ներկայացված է միայն հումքից կորզված խոնավությունը: Հումքից խոնավության կորզման համար մշակված տեխնոլոգիան այնպիսինն է, որ արտաքինից հավելյալ ջուրի քանակություն չի ներմուծվում: Այդ համգամանքը չափազանց կարևոր է այն առումով, որ թույլ է տալիս ստանալ գերխտացված համահոտային հատկություններով եթերայուղային ջրային կախույթներ: Այսպես, ԹՈՐ հեղուկի ջրով կամ սպիրտով նույնիսկ բազմակի բացման դեպքում նրա համահոտային հատկությունները մնում է վառ արտահայտված: Նկատենք նաև, որ փտելու ենթակա տարատեսակ սախարիդների (պտղամի տարրերի) տոկոսը ԹՈՐ-ում չափազանց չնչին է: Այդ առումով ապրանքի պիտանելիության ժամկետը սահմանափակված է միայն նրանում առկա եթերայուղերի քայքայման ժամկետով: Հետևաբար եթե ԹՈՐ-ը պահպանվի փակ ապակե ամանում, մթության մեջ ցածր ջերմաստիճանային պայմաններում, ապա կախված եթերայուղերի տեսակից ապրանքի պահպանման ժամկետը կարող է տատանվել մեկից մի քանի տարի: Մի քանի բառ ԹՈՐ ապրանքատեսակի անվանման մասին: ԹՈՐ-ը դա թորել բառի արմատն է: Հատկանշական է, որ որոշ հայկական բարբառներում ԹՈՐ բառը նշանակում է անձրև և ինչպես հայտնի է անձրևը դա թորած ջուր է: Նկատենք նաև, որ հին դիցաբանութայն մեջ ամպրոպի և կայծակի աստծուն ևս կոչում էին ԹՈՐ: